***

Դպրոցի հիմնը

Մեր հարազատ, մեր սիրելի դպրոց
Տվել ես մեզ կյանքի հավաստագիր,
Բացել մեր դեմ ամեն դուռ ու ամրոց,
Մենք ունենք մեր մեջ Վանատուր և Տիր:
Կրկներգ Դու մեր կյանքի հար ուղեկից,
Միշտ անբաժան դու մեր սրտից,
Քեզանով ենք թևեր առել,
Թևեր առել ու սավառնել:

Ներբեռնել

***

1965 թ. Վանաձորի (Կիրովական) գողտրիկ մի անկյունում հիմնադրվել է թիվ 19 միջնակարգ դպրոցը և այն անվանակոչվել է մեծ վիպասան Րաֆֆու անունով:
2015թ. հոկտեմբերի 13-ին դպրոցը մեծ շուքով և խանդավառությամբ նշեց իր 50-ամյա հոբելյանը: Հոբելյանական միջոցառումը մեկնարկեց մեծ վիպասան Րաֆֆու կիսանդրու և դպրոցի պատմության թանգարանի բացման արարողությամբ... Հետաքրքիր էր, որ մեծ վիպասան Րաֆֆու ծննդյան 180-ամյակը զուգադիպեց դպրոցի 50-ամյա հոբելյանին:

***

Բոլոր միջոցառումները կազմակերպվեցին դպրոցի տնօրեն Անուշ Եդոյանի նախաձեռնությամբ և ուսուցիչների ակտիվ մասնակցությամբ:
50-ամյա հոբելյանին հաջորդեց դասաենյակների անվանակոչության արարողությունը (մաթեմատիկայի ուսուցիչ Զավեն Եղոյանի, քիմիայի ուսուցիչ Ժենյա Ղուկասյանի և դպրոցի առաջին ոսկեմեդալակիր Զոյա Չախալյանի անուններով):